Կաթողիկոսը պատրիարք Կիրիլին խնդրել է միջնորդել Ադրբեջանում ազատազրկված Ղազարյանի համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը Մոսկվայում է, որտեղ էլ հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դիմել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ խնդրելով վերջինիս միջնորդել Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացուն ազատ արձակելու հարցում: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Գարեգին Բ կաթողիկոսն անակնկալ այցելել է Մայր Աթոռի կողմից բնակարան ստացած ընտանիքին

Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի տարածքում անհայտ պայմաններում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, որ ունի հոգեկան խնդիրներ, 20 տարվա ազատազրկման է դատապարտվել, ընդ որում՝ դատական այդ որոշումը կայացվել է մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով։

«Այս հարցով դիմում ենք Ձերդ սրբությանը՝ խնդրելով միջնորդել Ադրբեջանի հոգևոր և քաղաքական ղեկավարությանը, որպեսզի երիտասարդը միջագային պարտավորություններին համապատասխան վերադառնա իր ընտանիքի մոտ», - ասել է Գարեգին Բ-ն։

Նշենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը Մոսկվայում է, որտեղ էլ հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։

Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է՝ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիական անձ։

Ադրբեջանի հերթական ֆեյքը կամ ինչպե՞ս է հայ «դիվերսանտը» կապի դուրս եկել Բաքվից

Ադրբեջանում է հայտնվել 2018թ. հուլիսին՝ անհայտ պայմաններում (ըստ ամենայնի մոլորվելու հետևանքով). Ադրբեջանական կողմը նրան ներկայացնում է որպես դիվերսանտ։

Թե՛ ՀՀ Ոստիկանությունը, թե՛ Պաշտպանության նախարարությունը հայտարարել են, որ  Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, ունի առողջական խնդիրներ ու որևէ կերպ կապ չունի զինվորական ծառայության հետ։

Փետրվարի 27-ին Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։