Ցուցադրությունը, որ բացվեց ապրիլի 1-ի խորհրդանշական օրը, գործելու է մինչև ապրիլի 13-ը: Համալսարանի ուսանողները հրաշալի առիթ ունեն ծանոթանալու վարպետի ավելի քան տասնյակ գործերի, որոնք տարբեր ժամանակներում բարձր գնահատականների են արժանացել միջազգային մասնագիտական տարբեր հարթակներում՝ արժանանալով մրցանակների: Վլադիմիր Աբրոյանի համար ծիծաղը ճշմարտության բարեհոգի կողմն է, մարդու ամենածիծաղելի հատկությունները` մարդու բնազդներն ու սովորությունները։
Այսօր` ապրիլի 1-ին, «Արտ-Ակվարիում» ցուցասրահում բացված ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 13-ը։