Պետական դավաճանության մեջ մեղադրվողներ չկան․ ՀՀ ԱԱԾ-ն` Փաշինյանի հայտարարության մասին

Չնայած վարչապետի հայտարարության քաղաքական ենթատեքստին, հասարակության մոտ հարց է առաջացել` իսկ ինչո՞վ է զբաղվում ԱԱԾ-ն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը, մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «օտարերկրյա գործակալների» հայտարարությունը։

1999թ.–ի ԱԺ անդամների սպանությունը. ՀՔԾ–ն չի զբաղվում ԱԱԾ-Հունանյան կապերը ստուգելով

Մարտի սկզբին Սպահանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանն ասել էր, որ մենք պետք է «թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»։

«Հայաստանի հնարավոր գործող օտարերկրյա գործակալների վերաբերյալ տվյալներ ստացվում են օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում։ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները հրապարակման ենթակա չեն»,  - նշվում է հաղորդագրության  մեջ։

Հարցին՝ արդյո՞ք քննչական բաժնի ներկայիս վարույթում պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործեր կամ մեղադրվողներ կան, ԱԱԾ-ն բացասական պատասխան է տվել։

Ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նույնպես մեկնաբանել էր Փաշինյանի հայտարարությունը։ Նա ասել էր, որ ԱԱԾ-ն մշտապես աշխատում է այլ երկրների հատուկ ծառայությունների կետ կապ ունեցող անձանց բացահայտման ուղղությամբ`ավելացնելով, որ ավելի ծավալուն մեկնաբանություն տալ չի կարող։