ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Մեր տեղեկություններով քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Սպանվածը կին է։
Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Նոր Նորքի Գայի պողոտայի թիվ 1 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերվել է 49-ամյա կնոջ դի՝ դանակահարված վիճակում։
Ըստ որոշ տեղեկությունների՝ կնոջը դանակահարել ու տնից փախել է ավագ որդին, որին ոստիկանները որոնում են։
Ոստիկանության աշխատակիցները գտել են մոր սպանության մեջ կասկածվող 25-ամյա երիտասարդին
Տանը վեճ է տեղի ունեցել, որի ընթացքում էլ կինը դանակահարվել է։
Դեպքից հետո հարևանները վրա են հասել ու անմիջապես ահազանգել 1-03, բայց կնոջ վնասվածքը, ցավոք, կյանքի հետ անհամատեղելի էր։
Մեր տեղեկություններով իրավապահները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը։