ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Մեր տեղեկություններով քիչ առաջ ոստիկանության ծառայողները հայտնաբերել ու բերման են ենթարկել մորը սպանելու մեջ կասկածվող 25-ամյա երիտասարդին։
Նա բռնվել է հենց Նոր Նորքում։
Հիշեցնենք, քիչ առաջ Sputnik Արմենիան տեղեկացրել էր Նոր Նորքում տեղի ունեցած սարսափելի դեպքի մասին:
Շտապօգնության բրիգադը կանչով մեկնել էր Նոր Նորքի Գայի պողոտայի թիվ 1 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերվել է 49-ամյա կնոջ դի՝ դանակահարված վիճակում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կնոջը դանակահարել ու տնից փախել էր ավագ որդին: