Մասիսի լճերի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. ընկերներով գնացել էին ձկնորսության...

Ըստ նախնական վարկածի Մասիսի բնակիչն ինքնասպան է եղել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Մեր տեղեկություններով մոտ մեկ ժամ առաջ Մասիսի հարակից լճերից մեկի ափին տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով։

Նախնական վարկածով Մասիսի բնակիչ 47-ամյա տղամարդը ինքնասպան է եղել։

Նա ժամեր առաջ ընկերոջ հետ գնացել է ձուկ որսալու։ Ըստ նախնական վարկածի՝ այդ ընթացքում նա առանձնացել է ու կրակել իրեն։

Մեր տեղեկություններով հրազենը որսորդական է և պատկանում է ինքնասպնություն գործած տղամարդու ընկերոջը։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։