ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Փաշինյանի քայլարշավի և հաջորդած զարգացումների հիմքում ցանցային մոտեցումն էր»

2018 թվականի մարտի 31-ին Գյումրիի «Վարդանանց» հրապարակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլարշավը:
Sputnik
Հակոբյան. «Փաշինյանի քայլարշավի և հաջորդած զարգացումների հիմքում ցանցային մոտեցումն էր»

«Նիկոլ Փաշինյանի կիրառած տեխնոլոգիաները զգալիորեն տարբերվում էին մյուսների կիրառած տեխնոլոգիաներից, քանի որ Փաշինյանը դրանց հիմքում դրել էր ցանցային մոտեցումը, որով առաջարկում էր հանրությանը մասնակից դառնալ իրադարձությունների զարգացմանը»,-վերլուծելով մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի Գյումրիից սկսված քայլարշավն ու դրան հաջորդած զարգացումները` Sputnik Արմենիայի եթերում կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով` տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե՞ իշխանափոխություն, շատ վիճելի է։

«Նիկոլ Փաշինյանի քայլարշավին հաջորդած զարգացումներով ունեցանք նոր քաղաքական իրավիճակ, որը մեծ հնարավորություն է տալիս շատ բան փոխելու»,-նկատում է Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի փաստում է, որ անցած մեկ տարվա ընթացքում հասարակության շրջանում հեղափոխական տրամադրությամբ էյֆորիան ինչ-որ չափով մարել է, և հանրությունը հանդես է գալիս շատ ավելի պահանջատիրական դիրքերից։

14 օր քայլելուց հետո, իր համախոհների հետ ոտքով կտրելով շուրջ 200 կիլոմետր, Նիկոլ Փաշինյանը հասավ Երևանի Ազատության հրապարակ, որտեղ էլ սկիզբ դրվեց տևական բողոքի ակցիաների, ինչից հետո արդեն ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։