ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել Մասիսի լճերի մոտ տեղի ունեցած դեպքի փաստով։
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 47-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել, երբ իր ընկերոջ՝ 1975 թվականին ծնված, նույն մարզի բնակչի հետ որսի է գնացել:
Դեպքի վայրում հայտնաբերվել է որսորդական երկփողանի հրացան՝ երկու փամփուշտով, որոնցից մեկն է միայն կրակված եղել:
Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 -րդ հոդվածի 1-ին մասով, այն է` ինքնասպանության հասցնելը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մասիսի հարակից լճերից մեկի ափին տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։
Ըստ նախնական վարկածի՝ ձկնորսության գնացած տղամարդը առանձնացել է ու այդ ընթացքում կրակել ինքն իրեն։