Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ

Հայաստանի Հանրապետության նախագահն Արցախում կմնա երկու օր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահն աշխատանքային այցով է մեկնել Արցախ։ Արմեն Սարգսյանն Արցախում կմնա երկու օր։

Սարգսյանը վերջին անգամ Արցախ էր մեկնել նախորդ տարվա հոկտեմբեր ամսին` կրկին աշխատանքային այցով։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի և Արցախի նախագահները տիկնանց հետ զբոսնել են Ստեփանակերտում, այնուհետև այցելել են Շուշի, եղել Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում և Շուշիի կերպարվեստի թանգարանում։