ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Երևանում 48–ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել։
Sputnik Արմենիայի տվյալներով` մայրաքաղաքի 48-ամյա բնակիչը կյանքին վերջ տալու նպատակով, հարազատների ներկայությամբ դանակը մտցրել է իր որովայնը:
Նրան տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Մեր տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարած տղամարդն աշխատում է, ամուսնացած է, ապրում է կնոջ ու երեխանների հետ:
Նախքան դանակը որովայնը մտցնելը նա ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ ցանկանում է ինքնասպան լինել: Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու դրդապատճառները:
Ընտանիքի անդամների մոտ դանակը մտցրել է փորը. ինքնասպանության փորձ Երևանում
© Sputnik / Stringer