ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել այսօր Թուրքիայի հարավ-արևմուտքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը (USGS)։
Երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամով 11.30-ին (երևանյան ժամանակով 15:30)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աջիպայամ քաղաքից տասը կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը տասը կիլոմետր խորության վրա է գտնվել։
Այս պահին ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չկան։