Սուսաննա Ստեփանյանը` ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող

40 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզուհին ուժեղ է գտնվել ռուսաստանցի Կարինա Մինիկաևայից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Սուսաննա Ստեփանյանը դարձել է Ռուսաստանի Տուլա քաղաքում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի մինչև 18 տարեկանների գավաթի խաղարկության հաղթող:

Ինչու Փաշինյանը վերադարձրեց ձյուդոյի Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալը

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ–ի պաշտոնական կայքից։

40 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզուհին ուժեղ է գտնվել ռուսաստանցի Կարինա Մինիկաևայից: Սուսաննա Ստեփանյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մեսրոպ Նիկոյանը (50 կգ), Էդուարդ Եզիկյանը, Ռուբեն Հակոբյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Ստյոպա Դարբինյանը, Գեւորգ Մանուկյանը (երկուսն էլ՝ 60 կգ), Վահե Աղանյանը, Դավիթ Աբրահամյանը (երկուսն էլ՝ 66 կգ) մեդալ չեն նվաճել: