Հայկական էլցանցեր ընկերության ղեկավարներից մեկը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Հայկական էլեկտրական ցանցեր ընկերությանմ բաժնի ղեկավարներից մեկը վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով`տղամարդը Շենգավիթ բժշկական կենտրոն է տեղափոխվել այսօր, նա 37 տարեկան է և աշխատում է հայկական էլեկտրացանցեր ընկերությունում որպես բաժիններից մեկի ղեկավար է:

Դեպք` բազմաթիվ հարցականներով. ինչպես կարող էր 10–ամյա աղջիկը սիֆիլիսով վարակվել

Տղամարդու գլխին արնահոսող վնասվածք է եղել: Մեր տեղեկություններով՝ նրա աշխատավայրում վեճ է տեղի ունեցել, որի ընթացքում մեկ այլ աշխատակից ձեռքի տակ եղած ինչ-որ առարկայով հարվածել է նրա գլխին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ: