Գերմանիայում ինքնաթիռ է կործանվել. զոհվել է S7 ռուսական ավիաընկերության սեփականատիրոջ կինը

Ավիավթարի մասին լուրեը հակասական են։ Հայտնի է, որ միջադեպը գրանցվել է Գերմանիայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Գերմանիայում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել են S7 ռուսական ավիաընկերության սեփականատեր Վլադիսլավ Ֆիլյովի կինն ու կնոջ հայրը։ Ինքը՝ Ֆրիլյովը, ողջ է ու հիմա Գերմանիա է մեկնում։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամ  ալիքը։

Գերմանիայում ինքնաթիռ է կործանվել. զոհվել է S7 ռուսական ավիաընկերության սեփականատիրոջ կինը

Մինչդեռ ավիավթարի մասին լուրերը հակասական են. ՌԲԿ-ն՝ հղում անելով ավիաարդյունաբերության ոլորտում իր ունեցած աղբյուրին, հայտնում է, որ ավիաաղետի հետևանքով մահացել է S7 Airlines ռուսական ընկերության սեփականատեր ու հիմնադիր Վլադիսլավ Ֆիլյովը։ Տեղեկությունը հաստատել է նաև ռեսուրսի այլ աղբյուրը։

Հայտնի է, որ միջադեպը գրանցվել է Գերմանիայում։ Ինքնաթիռում երեք մարդ է եղել։ Բոլորը մահացել են։ Հայտնում են, որ Ֆիլյովի կինը նույնպես S7 Airlines-ի համասեփականատեր էր։