ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Այս գիշեր ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, մարտի 31-ին, ժամը 01:00-ի սահմաններում անհայտ, դիմակավորված անձը, ատրճանակի նմանվող առարկայով մտել է Մամիկոնյանց փողոցի 38/6 հասցեում գործոց «Բոլյուս» դեղատուն և ատրճանակի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար, ապա դիմել փախուստի:
Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեղատանը եղել է միայն նշված ՍՊԸ-ի դեղագետը՝ 25-ամյա Մովսես Գևորգյանը: Գողացված գումարը կազմում է մոտ 180 հազար դրամ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ: