Խոշոր վթար Երևանում. բեռնատարը տապալել է ծառերն ու էլեկտրական սյունը. լուսանկարներ

Վարորդը պատմել է, որ կառավարումը կորցրել է մարդատար ավտոմեքենայի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Մեր տեղեկություններով` քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում։ Դեպի Երևան ընթանալիս խոշոր բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճամփաբաժան հողածածկ հատվածում` տապալելով հաստաբուն ծառերն ու էլեկտրական սյունը։

Խոշոր վթար Երևանում. բեռնատարը տապալել է ծառերն ու էլեկտրական սյունը. լուսանկարներ

Պատահարի հետևանքը միայն նյութական է։ Վարորդը մարմնական վնասվածքներ չի ստացել։ Տեղում ստուգել են նրա սթափության աստիճանը, պարզվել է` ալկոհոլի ազդեցության տակ չի եղել։

Խոշոր վթար Երևանում. բեռնատարը տապալել է ծառերն ու էլեկտրական սյունը. լուսանկարներ

Վարորդը դեպքի վայրում հավաքվածներին ասել է, որ մեքենայի կառավարումը կորցնելու պատճառը եղել է մարդատար ավտոմեքենան, որը վթարային իրավիճակ է ստեղծել։

Խոշոր վթար Երևանում. բեռնատարը տապալել է ծառերն ու էլեկտրական սյունը. լուսանկարներ