ՌԱԴԻՈ

Վերմիշյան. «Մոտակա 2-3 տարվա ընթացքում շինարարական «բում» կլինի»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը համարում է, որ 1993-ից մինչև 2019 թվականը ներառյալ ոլորտում միայն անկում է եղել։ Նա ոլորտի խնդիրների մասին խոսել է Sputnik Արմենիայի եթերում։
Sputnik
Վերմիշյան. «Մոտակա 2-3 տարվա ընթացքում շինարարական «բում» կլինի»

Շինարարությունը տարիների ընթացքում հասցվել է չքավոր վիճակի, ինչի համար պատճառ են հանդիսացել և՛ արտագաղթը, և՛ տնտեսության վիճակը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։

«Ես կարծում եմ, որ մոտ ապագայում` մոտակա 2-3 տարվա ընթացքում, շինարարական «բում» կլինի»,- ասաց նա։

Պաշտոնյայի խոսքով` քաղաքաշինության կոմիտեն մշակում է նոր մեխանիզմներ` ոլորտը կարգավորելու և վերահսկելու համար։

«Որոշ կազմակերպություններ իրականացնում են սարսափելի վատ որակի շինարարություն, նման կազմակերպությունները պետք է վերանան, ու մնան որակյալ աշխատանք կատարողները»,- վստահեցրեց քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը։

Վերմիշյանը նշեց, որ կոմիտեի հիմնախնդիրներից մեկն էլ տարաբնակեցումն է։

«Մայրաքաղաքը գերբնակեցնելու փոխարեն, բնակչության ուղղությունը պետք է փոխվի դեպի մարզեր` գյուղերը զարգացնելու, դրանցում ենթակառուցվածքներ ստեղծելու միջոցով»,- ասաց Վերմիշյանը։

Ինչ վերաբերում է Երևանին, ապա Վերմիշյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ մայրաքաղաքը կորցրել է իր դեմքը։