Սիրուշոյի գլխարկն իրենն արեց. երգչուհին տեսանյութ է հրապարակել

Հայտնի երգչուհին հորովել է երգել ու խոստովանել, թե ինչու չէր ձայնագրում երգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Երգչուհի Սիրուշոն երգել է «Վարդ եմ քաղել մաղերով» ժողովրդական երգը և տեսանյութը հրապարակել Instagram–ի իր էջում։

«Այս երգը չէի ձայնագրում,բայց գլխարկն իրենն արեց»,– կատակել է նա։

Երգը, որը գովերգում է սիրած էակին, հայտնի է նաև «Ջան, յարո ջան» անվանումով։

Նազենի Հովհաննիսյանը «զրկվել է» ատամներից. դերասանուհին զվարճալի տեսանյութ է հրապարակել

Սիրուշոյի տեսանյութին հաջորդել են հիացական մեկնաբանությունները։

«Ջա՜ն, Սիրուշո ջան», «ձայնդ անսպառ, հրաշք ջան», «վայ, Սիրուշո ջան, ինչ զուլալ ձայն ունես»,– գրել են բաժանորդները։

Նշենք, որ Սիրուշոն այդքան էլ ակտիվ չէ սոցցանցերում։ Հիմնականում նա օգտագործում է դրանք սեփական արտադրության զարդերի, համերգների ու նոր տեսահոլովակների գովազդի համար։