Մարտը «գժվել» է. ի՞նչ է կատարվում Հայաստանի ճանապարհներին

Հայաստանի որոշ տարածքներում մառախուղ է, որոշ հատվածներում` ցածր տեսանելիություն, մարզերում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 10:24-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հայաստանում բուքը կշարունակվի, ե՞րբ կթուլանա ցիկլոնի ուժը. եղանակի տեսություն

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Ամասիա, Քաջարան-Գորիս, Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը:

Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Լոռու, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Արագածի, Աշտարակի և Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ձնաբուք է:

Սյունիքի մարզի Գորիս (ցածր տեսանելիություն), Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: