Մամ, շրթունքներդ այսպես արա, նկարվում ենք. Քեշյանը հրապարակել է մոր հետ զրույցը

Հայտնի դերասան Արարատ Քեշյանը լուսանկար է հրապարակել մոր հետ, որը մի լավ ծաղրել է ժամանակակից աղջիկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Универ» սերիալի դերասան Արարատ Քեշյանը Instagram–ի իր էջում զվարճալի լուսանկար է հրապարակել։

Լուսանկարում Քեշյանն է մոր` Ալմաստ Ավագովնայի հետ։ Մայրն ու տղան ընտանեկան զրույցի են բռնվել.

– Մամ, շրթունքներդ այսպես արա ։

– Այդ ի՞նչ հավի հետույքի ջղաձգություններ են։

– Մամ, հիմա բոլոր աղջիկներն այդպես են Instagram–ում լուսանկարվում։

– Իսկ նրանց ինչի՞ն է պետք հավի հետույքը։

– Բարի թռիչք,մամ։

Դերասանի երկրպագուները գնահատել են մոր հումորը և նշել, որ նա կարողանում է սաստել խենթ որդուն։ Շատերը հիացել են Արարատի մոր թրոլլինգի նուրբ արվեստով։

Ի դեպ, գրառումը մի քանի ժամում ավելի քան 53 հազար «like»–ի արժանացել։