Արամ Ա կաթողիկոսն օծեց Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին. տեսանյութ

Հալեպի Քառասնից Մանկանց հայկական եկեղեցին ռմբակոծվել և ավերվել էր 2015 թվականի ապրիլին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Հալեպում օծել է հայկական Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին։

Արամ Ա-ն Հալեպ է մեկնել մարտի 29-ին, հանդիպել սիրիահայ համայնքի հետ։

«Մենք այս հայրենիքի զավակներն ենք, հետևաբար այս գիտակցությամբ կոչված ենք մեր ամբողջական մասնակցությունը բերել Սիրիայի վերազարթոնքի աշխատանքներին»,– ասել է նա։

Թուրքիայում կվերականգնեն Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին

Հալեպում նախատեսված են մի շարք հանդիպումներ, այցելություններ։ Վեհափառը Հալեպում կմնա 4 օր։

Հալեպի Քառասնից Մանկանց հայկական եկեղեցին ռմբակոծվել և ավերվել էր 2015 թվականի ապրիլին:

Եկեղեցին պայթեցրել էին ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Չէր փլվել միայն զանգակատան մի փոքր հատվածը: Եկեղեցու համալիրում կան բազմաթիվ սրբապատկերներ՝ հիմնականում 17-րդ դարի, վանական համալիրի կազմում ներառված են նաև հայկական դպրոցն ու Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2018–ի մայիսին։