Ալեքսեյ Չումակովը լացելու աստիճան ծիծաղեցրել է Սաթենիկ Գևորգյանին

Երգիչ Ալեքսեյ Չումակովը Մոսկվայում հանդիպել և զրուցել է «Ты супер! Суперсезон» շոուի մասնակից Սաթենիկ Գևորգյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայկական արմատներ ունեցող հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովը հանդիպել է «Ты супер!» շոուի մասնակից Սաթենիկ Գևորգյանի հետ։

Սաթենիկ Գևորգյանը հիանալի ելույթ է ունեցել «Ты супер! Суперсезон» շոուի ժամանակ

Երգիչն ուրախացել է աղջկա հետ զրուցելու հնարավորության համար, անդադար կատակել է և խորամանկ հարցեր ուղղել Սաթենիկին։

«Դե պատմի՛ր` ինչ կա–չկա։ Ո՞վ է ժյուրիի ամենաչսիրված անդամը», – հարցրել է Չումակովը և շփոթեցրել աղջկան։

Նրանք ծիծաղել են, բայց Չումակովը որոշել է ամեն դեպքում պարզել ճշմարտությունը` հարցն այլ կերպ ձևակերպելով.

– Լավ, այդ դեպքում ասա` ո՞վ է ամենասիրվածը։

– Ինձ շատ է դուրս գալիս Իգոր Կրուտոյը...

– Իգոր Կրուտոյը բոլորին է դուր գալիս։ Որպես գաղտնիք ասեմ, որ ես չգիտեմ որևէ մեկին, ում Իգոր Յակովլևիչը դուրս չգա, – կատակել է Չումակովը։

Ալեքսեյ Չումակովը լացելու աստիճան ծիծաղեցրել է Սաթենիկ Գևորգյանին

Երաժիշտը Սաթենիկին խորհուրդ է տվել ոչ միայն հայրենական երաժշտություն լսել, այլև արտասահմանյան երգիչներին` Սթիվի Ուանդերին, Ռեյ Չարլզին և Արետա Ֆրանկլինին։

«Քվեարկե՛ք Սաթիի համար։ Նա զգայուն է և տաղանդավոր, ինչպես «Ты Супер!»–ի բոլոր երեխաները», – նշել է Չումակովը և բեմ դուրս եկել, որտեղ լիրիկական երգ է երգել։

«Ես կհասնեմ երազանքիս». գյումրեցի Սաթենիկը պատրաստվում է «Ты супер!»-ի նոր եթերաշրջանին

Մինչ Չումակովը երգել է, Սաթենիկը մտերիմների հետ լսել է համերգն ու լուսանկարվել ընկերների հետ։ Վերջում Սաթենիկը շնորհակալություն է հայտնել բոլորին աստղի հետ ծանոթանալու հնարավորության համար։

«Ты супер!» մրցույթն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը` ՌԴ լուսավորության նախարարության աջակցությամբ։Յուրաքանչյուր կիրակի Մոսկվայի ժամանակով 20։10-ին (Երևանի ժամանակով 21։10-ին) դուք կարող եք հետևել «Ты супер!» մրցույթի երրորդ եթերաշրջանի մասնակիցների ելույթներին։