Ադրբեջանը համեմատաբար հանդարտվել է. Արցախի ուղղությամբ կրակոցները նվազել են

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում կրակոցները չեն դադարել, բայց դրանցի թիվը համեմատաբար նվազել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Մարտի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 170 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր 180 անգամ և արձակել ավելի քան 1900 կրակոց։