Մոսկվայում այրվում է «Օլիմպիյսկի» մարզահամալիրը. տեսանյութ

Հրդեհ է բռնկել Եվրոպայի ամենամեծ փակ մարզադաշտում, որտեղ այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Մոսկվայում այրվում է Ռուսաստանի և Եվրոպայի ամենամեծ բազմաֆունկցիոնալ մարզահամալիրներից մեկը։ Այս մասին հայտնում է НТВ հեռուստաընկերությունը։

Մարզահամալիրի շենքից ծուխ է բարձրանում։ Հրշեջներն արդեն դեպքի վայրում են և պարզել են հրդեհի աղբյուրը. վեցերորդ հարկում այրվել են էլեկտրալարերն ու կախովի առաստաղը։

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։

Տուժածների մասին տեղեկություն չկա։

Հայտնի է, որ հրշեջներին հաջողվել է մարել կրակը. ընդամենը 30 քմ տարածք է այրվել։