Շիրակի հանրային հեռուստաընկերության աշխատակիցները վերջին աշխատավարձերը կստանան

Կառավարությունը փոխանցեց լուծարվող հեռուստաընկերության աշխատակիցների վերջնահաշվարկի գումարները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Շիրակի հանրային հեռուստառադիոյի և Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն ՓԲԸ աշխատողների աշխատավարձերի վճարման և այդ ընկերությունների լուծարման գործընթացը կազմակերպելու համար կառավարությանն այսօր որոշում կայացրեց պետական բյուջեից 14 850 000 դրամ փոխանցել:

Հովսեփյան. «Ջաղինյանը վաղուց էր փափագում «Շիրակ» հեռուստաընկերության փակումը»

Այս գումարով նախատեսվում է ավարտին հասցնել Շիրակի հանրային հեռուստաընկերության ու Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի լուծարման գործընթացները:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հունվարի 31-ի նիստում որոշում էր կայացվել լուծարել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը:

Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նոր ներդրողի կա, ում հետ կառավարության պայմանավորվածությամբ «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունը շարունակելու է աշխատել: