Փքաբլի՞թ, թե՞ կոկաին. ինչ է պատահել Նաստյա Իվլեևայի հետ Հայաստանում. տեսանյութ

«Պյատնիցա» հեռուստաընկերությունն անհաջող կատակ է արել «Орел и решка»–ի հաղորդավարուհու հայաստանյան արկածների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ռուս հաղորդավարուհի Անաստասյա Իվլեևան սկանդալի մեջ է ընկել հայկական փքաբլիթների մասին հրապարակման պատճառով։

«Ամուսինդ հաստատ զղջում է». Գոհար Ավետիսյանը փոխո՞ւմ է մասնագիտությունը

Բանն այն է, որ «Орел и решка» հաղորդումը ցուցադրող «Պյատնիցա» հեռուստաընկերությունը Instagram սոցցանցում Իվլեևայի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ու մեկնաբանել. «Նաստյա Իվլեևան կոկաին է փորձում Հայաստանում»։ Առաջինը դա նկատել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը։

Ավելի ուշ հրապարակման մեկնաբանությունը փոխվել է։ Հիմա էջում գրված է.

«Նաստյա Իվլեևան փորձում է Հայաստանում»։

«Տեսաապացույց։ Նաստյա Իվլեևան փորձում է Հայաստանում։ Փքաբլիթների մանկական սրճարանում։ Նաստյուշա, ինչու՞ մեզ համար չես բերել», – նշվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել, որ Նաստյա Իվլեևան իսկական թմրանյութեր է օգտագործում, սակայն «Պյատնիցա» ալիքի գլխավոր տնօրեն Նիկոլայ Կարտոզիան հերքել էր այդ տեղեկությունը։ Ի դեպ, աղջկա ընկերը` ռեփեր Էլջեյը, վատ համբավ ունի, հնարավոր է` հենց այդ պատճառով են նման լուրեր տարածվել։