Բրիտանիայի տարեց բնակիչը հայտնաբերել էր, որ ինչ-որ մեկը գիշերը մաքրություն է անում իր ավտոտնակում։ Խորհրդավոր անծանոթը հավաքում էր թափված դետալները պաղպաղակի տարայի մեջ, որտեղ թոշակառուն գետնընկույզ էր պահում` թռչուններին կերակրելու համար։
Ամեն առավոտ բրիտանացին մտածում էր, որ խելագարվել է, քանի որ սեղանին դրված իրերն անհետանում էին։ Այդ պատճառով էլ նա որոշեց թաքնված տեսախցիկ տեղադրել ավտոտնակում։ Նրա զարմանքին չափ չկար, երբ տեսագրության վրա նա հայտնաբերեց «մեղավորին»։
Պարզվում է, որ մուկը տանտիրություն է անում նրա տնտեսությունում։ Կենդանին տուփի մեջ է դարսում հեղույսները, պտուտակամերները, պտուտակները և պլաստիկ դետալները։ Մուկը նույնիսկ փորձում է բարձրացնել իրենից կրկնակի մեծ առարկաները։
«Սկյուռիկ» գործողություն. շունն ու կատուն գործի են դուրս եկել. զվարճալի տեսանյութ