ՌԱԴԻՈ

Ղումաշյան․ «Կապ չունի` որ կուսակցությունից եք, այդ օրը բոլորը պետք կողք կողքի քայլեն»

«Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Ղումաշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է մայիսի 9-ին նախատեսված միջոցառման մասին` նշելով, որ իրենց գլխավոր նպատակն է այդ օրը դարձնել գեղեցիկ տոն։
Sputnik
Ղումաշյան․ «Կապ չունի` որ կուսակցությունից եք, այդ օրը բոլորը պետք կողք կողքի քայլեն»

«Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն ուզում է, որ մայիսի 9-ը ոչ ոչ միայն հիշատակի օր լինի, այլև գեղեցիկ տոն։ Sputnik Արմենիային այս մասին ասաց կազմակերպության նախագահ Գոհար Ղումաշյանը։

«Այս տարի 4-րդ անգամ «Անմահ գունդը» կանցկացնի քայլերթ։ Մարդիկ պետք է իմանան, որ այդ օրն ունեն հնարավորություն փողոց դուրս գալու, քայլերթին մասնակցելու և վեր պարզելու իրենց հարազատների, բարեկամների նկարները՝ հիշելով նրանց և հաղթանակները»,– ասաց Ղումաշյանը։

Կազմակերպության ղեկավարը կոչ է անում բոլորին, այդ թվում` քաղաքական ուժերին, մայիսի 9-ին դուրս գալ փողոց, մասնակցել քայլերթին։

«Հիմնական ուղերձներից մեկը, որ փոխանցում ենք, հետևյալն է` կապ չունի, թե որ կուսակցությունն եք դուք ներկայացնում, սա մի օր է, երբ բոլորը պետք իրար կողք կողքի քայլեն` վեր բարձրացնելով Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, Արցախյան պատերազմում և Ապրիլյան պատերազմում զոհվածների լուսանկարները»,– ասաց նա։

«Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության քայլերթը կմեկնարկի մայիսի 9-ին, ժամը 13 00-ին Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքից։ Այստեղից կշարժվեն Հաղթանակ զբոսայգի, որտեղ քայերթը կամփոփվի համերգով։