ՌԱԴԻՈ

«Իրականում». ԱՄՆ-ն Սիրիայում նոր պատերազմ է հրահրում, որպեսզի պարտության հետ չհամակերպվի

ԱՄՆ-ն նորից փորձում է Սիրիայում տիրող իրավիճակը սրել. այս անգամ օգտագործում է իր գործընկեր ու բարեկամ Իսրայելի շահերն ու անվտանգության գաղափարը:
Sputnik
«Իրականում». ԱՄՆ-ն Սիրիայում նոր պատերազմ է հրահրում, որպեսզի պարտության հետ չհամակերպվի

Իրականում Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների ակտիվանալը կարելի էր կանխատեսել հենց այն վայրկյանից, երբ հասկանալի դարձավ` Թրամփի հայտարարությունը այն մասին, թե ամերիկացիներն իրենց զորքերը սիրիական տարածքից հանում են, ֆեյք է։ Իհարկե, սկզբում ամերիկյան նախագահը գործն այնպես ներկայացրեց, թե իր նախընտրական խոստումն է կատարում՝ զորքը հանում է։ Հետո իմացանք, որ մի 200 զինծառայող մնալու են, որպեսզի թույլ չտան, որ թուրքական բանակն ու քրդական զինված խմբավորումները բախվեն։ Հետո իմացանք, որ ևս մի 200 հոգի մնալու են, որ փախստականների ճամբարներից մեկը հսկի։

Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան