Հայաստանն ու Ղրիմն անխզելիորեն են կապված. Մուրադով

Հայաստանում անցկացվում է «Ազգերի ինքնորոշման իրավունքը արդի միջազգային պրակտիկայում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայաստանին և Ղրիմին միավորում է բազմադարյա պատմական կապը։ Այսօր Երևանում այս մասին հայտարարեց Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի փոխնախագահ, Ռուսաստանի նախագահին առընթեր ՂՀ մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։

Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղում մարտի 29-ին անցկացվեց «Ազգերի ինքնորոշման իրավունքը արդի միջազգային պրակտիկայում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով գիտաժողովը (կլոր սեղան)։ Այնտեղ նաև Ղրիմի և Ռուսաստանի միավորման 5-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել («Ժողովրդական կամքի ուժը» խորագրով)։

Հայաստանն ու Ղրիմն անխզելիորեն են կապված. Մուրադով

Մուրադովը նշեց, որ Երևանում ՄՊՀ–ի մասնաճյուղի պատերի ներքո նման միջոցառում անցկացնելը շատ կարևոր և նշանավոր իրադարձություն է, և կատակեց` «Ղրիմյան գարունն» էլ հայերն արեցին։

«Ղրիմի ժողովուրդը 5 տարի առաջ` Ուկրաինայի և Ղրիմի սահմանադրությանը համապատասխան (որում արձանագրված է հանրաքվե անցկացնելու Ղրիմի ժողովրդի իրավունքը) անցկացրած բացարձակ լեգիտիմ հանրաքվեի ընթացքում արտահայտեց իր հստակ, պարզ կարծիքը», – ասաց Մուրադովը։

Ըստ նրա` երբ փորձեցին տապալել օրենսդրությամբ նախատեսված կարևոր միջոցառման անցկացումը, սեփական իրավունքի պաշտպանությանը համար ոտքի ելան 10 հազար և ավելի մարդ, ստորաբաժանումներից մեկը գլխավորեց Սամվել (Արմեն) Մարդոյանը, որը նույնպես Երևան է ժամանել։

Հայաստանն ու Ղրիմն անխզելիորեն են կապված. Մուրադով

Մուրադովը նշեց, որ Հայաստանն ու Ղրիմն անխզելիորեն կապված են, դարեր շարունակ միասին են եղել և շարունակում են միասին լինել։ Հայերից շատերը, նրա խոսքով, մինչ օրս դեռ Ղրիմում են ապրում։

Նա նաև առաջարկեց քննարկել Դամասկոս–Երևան–Սիմֆերոպոլ ավիաերթուղու ստեղծման հարցը` ավելացնելով, որ չի բացառում հարցի քննարկումը «որոշ ատյանների հետ»։

Մուրադովը ընթերցեց Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովի ողջույնի ուղերձը, որում նա շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին «դարավոր կապերով Հայաստանի և հայ ժողովրդի հետ կապված» Ղրիմի զարգացման նկատմամբ ունեցած հետաքրքրության համար։

Ցուցահանդեսն ու գիտաժողովը կազմակերպել են «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական բաժինը, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, «Ղրիմ գործարար և մշակութային կենտրոն» պետական ինքնավար հաստատությունը` Երևանում ՄՊՀ–ի մասնաճյուղի, «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորում» ՀԿ–ի և «Հայաստանում Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի մասնակցությամբ։