Դմիտրի Մեդվեդևը երբեմն խորոված ու աղցան է պատրաստում

Ռուսաստանի վարչապետը խոստովանել է, որ ռեփ և հիփ–հոփ չի լսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը պատմել է, որ երբեմն խորոված ու աղցան է պատրաստում։ Նա խոստովանել է, որ այդ գործով շատ հազվադեպ է հաջողվում զբաղվել։

«Հիմա գրեթե չէ, բայց երբեմն պատահում է։ Միգուցե տարվա մեջ մեկ անգամ։ Միս, խորոված ու աղցան եմ սարքում», – ասել է Մեդվեդևը «Վկոնտակտե» սոցիալական ցանցում օգտատերերի հետ ուղիղ եթերում շփվելու ընթացքում։

Ռուսաստանի վարչապետը խոստովանել է նաև, որ չի լսում ռեփ և հիփ–հոփ։

«Միակ բանը, որ կասեմ, միգուցե ինչ–որ մեկին վշտացնեմ, ես գրեթե երբեք չեմ լսում ռեփ և հիփ–հոփ», – ասել է Մեդվեդևը` պատասխանելով այն հարցին, թե ավելի հաճախ ինչպիսի երաժշտություն է լսում։

Վարչապետը կուզեր փողոցում հանգիստ զբոսնել, մարդկանց տեսնել, թանգարան, թատրոն մտնել, սուրճ խմել, որովհետև նրա տեղաշարժվելը կապված է մեծ թվով մարդկանց տեղաշարժի հետ։