Դավիթ Տոնոյանն ԱՄՆ–ում խոսել է Սիրիայում հայկական առաքելության մասին

ՀՀ ՊՆ–ն Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (UN OCHA) ղեկավարության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (UN OCHA) ղեկավարության հետ քննարկել է Սիրիայում հայկական առաքելության ներկայությունը։

ՀՀ–ն ո՞ր դեպքում կմասնակցի Սիրիայի ռազմական գործողություններին. պատասխանում է Տոնոյանը

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (UN OCHA) ղեկավարության հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների և OCHA տարածաշրջանային և ենթատարածաշրջանային գրասենյակների հետ գործողությունների համադրման ուղղությամբ հետագա քայլերը»,–գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը Հայաստանից մեկնել է Սիրիա։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։