ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել և ցուցադրել իր կազմվածքը։
«Կարո՞ղ էի պլյուս սայզի մոդել աշխատել, ի՞նչ եք կարծում», – հարցրել է նա։
Բաժանորդներին դուր է եկել գրառումը, տեսանյութը դիտել են մոտ մեկ միլիոն անգամ։ Ավետիսյանին ողողել են հաճոյախոսություններով։
«Ինձ համար ուժեղ և ինքնավստահ աղջկա օրինակ ես, միշտ լսիր քեզ, ոչ թե հեյթերներին։ Սպասում եմ, վերադարձին յութուբ», – գրել է 1vanetskaya–ն։
«Միանշանակ կարող էիր», – գրել է nastya__takaya__nastya–ն։
«Կարծում եմ` ոչ միայն պլյուս սայզ։ Մի փոքր էլ նիհարես, կարող ես պոդիում բարձրանալ», – գրել է toa2501–ը։
«Հիասքանչ եք։ Չգիտեմ` ինչու եք բաժանվել, իմ գործը չէ, բայց ձեր նախկին ամուսինը 100% զղջում է, նա անգին ադամանդ է կորցրել», – գրել է miheeva_oksana–ն։
Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը վերջերս լուսանկար էր հրապարակել ու վերջապես պատասխանել համացանցի օգտատերերին ու երկրպագուներին հետաքրքրող հարցին։ Նա խոստովանել էր, որ իսկապես բաժանվել է ամուսնուց ու հիմա մենակ է ապրում։
Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է, Instagram-ում ավելի քան հինգ միլիոն բաժանորդ ունի, նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։
Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:
Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի: