Ալումյան. «Երկրորդ նախագահին առնչվող քրեական գործընթացները բացարձակ ապօրինություն են»
© Sputnik
Հայկ Ալումյանը վստահ է, որ իրենց վստահորդի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական գործընթացները բացարձակ ապօրինություն են»,– Sputnik Արմենիային ասաց նա։
Ըստ փաստաբանի` նման գնահատականի համար հիմք են հանդիսանում թե՛ կալանավորումը, թե՛ 300․1 հոդվածի մեղսագրումը, թե՛ մի շարք այլ գործընթացներ։
«Գործի նյութերին ծանոթանալու համար հատկացված ժամկետի մեջ տեղավորվել հնարավոր չէ, հույս ունենք, այդ ժամկետը կերկարաձգվի»,- նշեց Ալումյանը։
Պաշտպանը վստահեցրեց, որ կանեն իրենցից կախված ամեն բան, որպեսզի ապօրինությունները դադարեցվեն ու դրանց հետևանքները վերացվեն։