Յուրացրել է շուրջ 3.5 միլիոն դրամ. մասնաճյուղի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել

«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Ճամբարակի անտառտնտեսության տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել։
Sputnik

Ոստիկանության հաղորդագրության համաձայն` ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների` «Հայանտառի»  Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, աշխատանքի է հրամանագրել երկու քաղաքացու։

«Նրանցից մեկը 2016–ի սեպտեմբերից մինչև 2018-ի հունիս ամիսը, մյուսը` 2017–ի հունվարի 1-ից մինչև 2019–ի փետրվար, փաստացի չեն հաճախել աշխատանքի։ Սակայն նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր մոտ 3.500.000 դրամ աշխատավարձերի գումարը յուրացվել է»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Մանրամասները Ոստիկանության տրամադրած տեսանյութում: