ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ մարտի 29-ին կայանալիք գագաթաժողովին ընդառաջ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հանդիպմանը մասնակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 28-ին աշխատանքային այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն:
Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:
Նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ: