ՌԱԴԻՈ

Շարմազանով. «ՀՀԿ–ի նպատակն ամեն գնով Փաշինյանին իշխանությունից հեռացնելը չէ»

ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում գնահատել է իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականությունը։
Sputnik
Շարմազանով. «ՀՀԿ–ի նպատակն ամեն գնով Փաշինյանին իշխանությունից հեռացնելը չէ»

«Հանրապետական կուսակցության նպատակը Փաշինյանին իշխանությունից ամեն գնով հեռացնելը չէ»,-ասում է Շարմազանովը։

Ազգային ժողովի նախկին փոխնախագահի խոսքով` իրենց նպատակն է լինել պետականամետ, լուրջ ընդդիմություն, խստորեն քննադատել Փաշինյանի սխալներն ու ներկայացնել այլընտրանքային կարծիքներ։

«Կոռուպցիայի դեմ պայքարը լինում է համակարգային, օրենսդրական բարեփոխումներով, այլ ոչ թե՝ սրան-նրան բռնելով»,-նշում է Շարմազանովն ու հիշեցնում պարգևավճարների թեման։

Ըստ Էդուարդ Շարմազանովի, այսօր պետք է արձանագրենք, թե ի՞նչ է ասել և ասածներից ի՞նչ է արել Փաշինյանը։