Պզոյի դուստրն ամուսնանում է նախկին նախարարի փեսայի եղբոր հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը տեղեկացել է, որ շուտով «էլիտար» հարսանիք է լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ապրիլին սպասվում է հերթական էլիտար հարսանիքը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«ԱՄՆ-ում կալանավորված, իսկ հետո ՀԴԲ հետ համագործակցության արդյունքում ազատ արձակված եւ երկրից վտարված քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի դուստրն ամուսնանում է Խուճուճ Էդոյի՝ կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի փեսայի եղբոր հետ»,– նշում է թերթը:

Մադաթյանը նախարարի աթոռին է նստել 2000 թվականի մայիսի մինչև 2001 թվականի հունվարի 8-ը։ Դրանից առաջ եղել է ԱԺ պատգամավոր։ Մադաթյանի նկատմամբ 2004 թվականին քրեական գործ էր հարուցվել «պետական բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ կազմակերպելու հատկանիշներով», որը հետագայում կասեցվել է:

Ըստ մամուլի հրապարակումների` ծնունդով Երևանից «օրենքով գող» Արմեն Ղազարյանը` Պզոն, գող է կարգվել 1991 թ.-ին Դոնի Ռոստով քաղաքում։ ԱՄՆ է տեղափոխվել 1996 թ.-ին։