Փոքրիկ աղջիկը կախված է մնացել 4–րդ հարկի պատշգամբից. տեսանյութ

Ստավրոպոլում փրկել են 4–րդ հարկի պատշգամբից կախված յոթ տարեկան երեխային։ Աղջիկը մենակ է մնացել պատշգամբում, անցել ճաղավանդակի վրայով և կախված մնացել ավելի քան տասը մետր բարձրության վրա։
Sputnik

Դեպքը տեղի է ունեցել մարտի 27–ին։ ԱԻՆ–ի տվյալով` երեխային փրկելու գործողությանը մասնակցել են 8 մարդ և 4 միավոր տեխնիկա։

«Բռնվի՛ր, բռնվի՛ր», – բղավել են փրկարարներն ու գործի անցել։

Աղջիկը մեծ ջանքեր է գործադրել` փորձելով պահել իրեն։ ԱԻՆ աշխատակիցը հրշեջ սադուղքով ակնթարթորեն բարձրացել է և հասցրել բռնել ուժասպառ եղած երեխային։

ԱԻՆ աշխատակիցների խոսքով` սա իսկական հրաշք է։ Ասում են, որ երեխան անհավանական ամուր ձեռքեր ունի։ Նման իրավիճակներում մեծահասակները մեկ րոպեի են դիմանում, իսկ երեխան մնացել է 10 րոպե։

Տեղի ԶԼՄ–ների տվյալներով` աղջիկը տանը մենակ է եղել։ «Վեստին» հայտնում է, որ մինչ ծնողների գալը նրան պետք է հետևին հարևանները։