ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրն այսօր սպառնացել է ինքնահրկիզվել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։
Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկաններն այսօր կեսօրին Լոռու մարզպետարանի դիմաց նկատել են աստիճաններին նստած մի կնոջ, ում ձեռքին որդու նկարն է եղել, ինչպես նաև ապակե տարա և լուցկի: Կինը հանդիպում է պահանջել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ` սպառնալով, որ հակառակ դեպքում կինքնահրկիզվի:
Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում կինը չի դիմել այդ ծայրահեղ քայլին:
Իրավիճակի մասին տեղեկանալով` Լոռու մարզպետը մոտեցել է կնոջը ծանոթանալու, թե ինչն է եղել պատճառը, որ կինը փորձել է դիմել այդ քայլին: