ՌԱԴԻՈ

«Իրականում». Վենեսուելայում ԱՄՆ-ին անակնկալ էր սպասվում. ՌԴ-ի ակտիվությանը չէր սպասում

Ամերիկացիները չէին սպասում, որ Ռուսաստանն իր կողմնակից Մադուրոյին այդպես ակտիվորեն կպաշտպանի: Ի դեպ, օրերս ենք տեղեկանում, որ ԱՄՆ-ն միջազգային բանկերից վենեսուելական կառավարությանն ու ընկերություններին պատկանող մոտ 30 միլիարդ դոլար է սառեցրել: Դա այն գումարն է, որի շնորհիվ երկիրը ինչ-որ հարցեր էր կարող լուծել, ասենք՝ սնունդ և դեղորայք գնել:
Sputnik
«Իրականում». Վենեսուելայում ԱՄՆ-ին անակնկալ էր սպասվում. ՌԴ-ի ակտիվությանը չէր սպասում

Իրականում բոլորս էլ գիտակցում ենք, որ Վենեսուելայում իսկապես գունավոր հեղափոխություն է իրականացվում, որ այդ հեղափոխությունը ամերիկյան հատուկ ծառայություններն են մշակել, ու որ խնդիրը մեկն է՝ տապալել Միացյալ Նահանգներին ոչ ձեռնտու առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին ու երկրի ղեկավար դարձնել իրենց խամաճիկ Խուան Գուայդոյին: Ինչպես ասում են, անվիճելի դա փաստ է։

Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան