Հայաստանը շանս է բաց թողնում. կարո՞ղ է արդյոք Հյուսիս–հարավը կապել Բաթումն ու Բենդեր Աբասը

Հայաստանը կարող է իրար միացնել վրացական Բաթումն ու Բենդեր Աբաս իրանական նավահանգիստը։ Սակայն փորձագետները թերահավատորեն են վերաբերվում այդ նախաձեռնությանը, կարծելով, որ Երևանը կարող է ավելի հարմար ու շահավետ երթուղի գործարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հյուսիս–հարավ ճանապարհը կարող է իսկապես կապել Վրաստանն ու Իրանը ու Տրանսկովկասյան մայրուղու մեկնարկի զարկերակ դառնալ։ Սակայն սա դեռ տեսականորեն: Իրականում ամեն ինչ այլ կերպ է. խնդիրը Հյուսի–հարավի շինարարության լոգիստիկան է։ Սրանում վստահ է «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։

«Հիանալի» այլընտրանք Վերին Լարսին. ինչը՞ կփրկի հայ փոխադրողներին

Այն մասին, որ Հյուսիս–հարավ ճանապարհը պետք է Բաթում (Վրաստան) ու Բենդեր Աբաս (Իրան) նավահանգիստներն իրար կապով տրանսպորտային միջանցքի մի մաս դառնալ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց մարտի 27–ին խորհրդարանում։  Կառավարության ղեկավարը ասաց, որ հայկական կողմին հետաքրքրում է ոչ միայն Նինոծմինդա– Բավրա հատվածը, այլև Բաթում – Բավրա հատվածը, քանի որ այդ տրամաբանության մեջ է նաև Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարության նախագիծը։

Դրական գնահատելով Բենդեր Աբասը վրացական նավահանգիստների հետ կապելու գաղափարը` Աղաջանյանը նշեց, որ այդ նախագիծը քննարկվում է XX դարի վերջից։ Սակայն ամեն ինչ սահմանափակվում է խոսակցություններով. նախագիծը պահանջում է մեծ միջոցներ, այդ թվում` ֆինանսական։

Գազի կովկասյան զարկերակը կանցնի՞ Հայաստանով. Երևանը կարող է փոխարինել Բաքվին, եթե...

«Վրաստանը Փոթիից Թբիլիսի երթուղի է անցկացրել, որը հետո կձգվի մինչև «Սադախլո» (դեպի Հայաստան) անցակետ ու «Կարմիր կամուրջ» անցակետ (դեպի Ադրբեջան)։ Այս պահին պատրաստ է մինչև Ռուսթավի քաղաք տանող ճանապարհի բետոնե հատվածը», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աղաջանյանը։

Ընդ որում՝ Վրաստանը ծրագրել է Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարությունը, իսկ Բաթումը կվերածվի միայն տուրիստական կենտրոնի:

Փորձագետը նշեց, որ Հայաստանը կարող էր օգտվել Վրաստանում արդեն իսկ գոյություն ունեցող ճանապարհից ու միացնել Հյուսիս–հարավ մայրուղին «Բագրատաշեն» անցակետի հետ։ Դա թույլ կտար Երևանին խոսել վրացի գործընկերների հետ կառուցված Տրանսկովկասյան մայրուղու մեկնարկի մասին։ Փորձագետը վստահ է, որ դա առաջին հերթին կազդեր եկամտի աճի վրա ու կբարձրացներ երկրի կարգավիճակը։

Ի՞նչ կտա Հայաստանին Սև ծով–Կասպից ծով տարանցիկ միջանցքը

Աղաջանյանը դատապարտված է համարում դեպի «Բավրա» անցակետ տանող ճանապարհի վրա հենված ծրագիրը. հատվածը ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա է, այդ պատճառով ձմռանը տրանսպորտի երթևեկության հետ կապված խնդիրներ են առաջանում, մինչդեռ «Բագրատաշեն» անցակետը ծովի մակարդակից 450 մետրի վրա է գտնվում, այդ պատճառով անխափան է գործում։

«Բավրա» անցակետի ճանապարհն անցնում է Խուլո գյուղով և բացարձակ հարմար չէ բեռնահոսքերի սպասարկման համար։ Հաշվի առնելով զբոսաշրջության մասով վրացական իշխանության նախագծերը` Բենդեր Աբբաս – Բաթում երթուղին դժվար թե բեռներ գրավի Իրանից Վրաստան ու հակառակը։

Իր հերթին Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան երթուղին հետաքրքիր է համարում, բայց նույնպես վստահ չէ, որ այն արդյունավետ է։

«Բնականաբար, ինչքան ավելի շատ երթուղի լինի, այնքան ավելի շատ տարբերակ կունենանք, ու այդքան ավելի լավ մեզ համար։ Ճանապարհը կարող է մրցել այլ երթուղիների հետ, սակայն Հայաստանից շատ բան է կախված»,  –ասաց Ցապուրիան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային միջանցք. ի՞նչ է պետք Երևանին նախագծին մասնակցելու համար

Նա ընդգծեց, որ բեռներն առանց այդ երթուղու էլ անցնում են Հայաստանով, թեև ճանապարհները վատն են, քանի որ որոշ դեպքերում Ադրբեջանի կամ Թուրքիայի միջոցով ապրանքներ բերելը ձեռնտու չէ Վրաստանի համար։ Խոսքն օրինակ փայտի տեղափոխման մասին է։ Այն ավելի շահավետ է տեղափոխել Հայաստանի, քան Վրաստանին հարևան այլ երկրների տարածքով։

«Թուրքիայում պահանջում են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք Անկարանան է  հաստատում, դա ժամանակատար է, իսկ Հայաստանում բավական է սերտիֆիկատ ունենալ։ Մյուս կողմից էլ` «Կարմիր կամուրջ» անցակետը միշտ գերբեռնված է, իսկ Հայաստանի սահմանի անցակետն ավելի ազատ է», – պարզաբանեց Ցապուրիան։

Ընդհանուր առմամբ, Հյուսիս–հարավ ավտոմայրուղու մեկնարկը կավելացնի բեռների հոսքը Հայաստանի միջով։

Հյուսիս—հարավ ճանապարհը անկախ Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն նախագծերից է։ Ճանապարհը կկրճատի տարածությունը Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահմանը 550–ից մինչև 490  կմ, ինչը կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։