Հայաստան մշտական բնակության եկող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին արտոնյալ պայմաններ կտան

«Ժամանակ» օրաթերթը գրում է, որ կառավարությունը մտադիր է փոփոխություն անել Մաքսային կարգավորումների մասին օրենքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Կառավարությունը պատրաստվում է հնարավորություն տալ Հայաստան մշտական բնակության եկող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց ավելի արտոնյալ պայմաններով իրենց անձնական գույքը բերել Հայաստան: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը։

Ըստ թերթի` կառավարությունն այդ նպատակով փոփոխություն կկատարի Մաքսային կարգավորումների մասին օրենքում։

Պարբերականը նշում է` եթե գործող օրենսդրությամբ ՀՀ մշտական բնակության ժամանող անձ է համարվում նա, ով վերջին 5 տարում բնակվել է ՀՀ-ից դուրս, ապա նոր կարգավորումներով այդ ժամկետը դառնում է մեկ տարի: