ՌԱԴԻՈ

Դավթյան. «Բոլոր քրեական գործերով ապահովվել է առավելագույն թափանցիկություն»

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ Sputnik Արմենիան զրուցել է հասարակական հնչեղություն ունեցող գործերի, մասնավորապես, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին առնչվող քրեադատավարական գործընթացների մասին։
Sputnik
Դավթյան. «Բոլոր քրեական գործերով ապահովվել է առավելագույն թափանցիկություն»

«Բոլոր քրեական գործերով օրենքի շրջանակում ապահովվել է առավելագույն թափանցիկություն»,-ասել է ՀՀ գլխավոր դատախազը։ Արթուր Դավթյանի խոսքով` գերխնդիրն է եղել, որ դատավարության բոլոր մասնակիցների իրավունքները լիարժեք ապահովված լինեն։

«Երբ գնահատվում է, որ պաշտպանական կողմին տրված ժամկետը բավարար և ողջամիտ չէ գործի նյութերին ծանոթանալու, պաշտպանություն կառուցելու համար, տրվում են հնարավորություններ դա ապահովելու»,-վստահեցնում է գլխավոր դատախազը։

Ինչ վերաբերում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի արտահանձման հարցին, ըստ Արթուր Դավթյանի` արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը գլխավոր դատախազությունն ուղարկել է Չեխիա, հիմա սպասում են իրենց գործընկերների պատասխանին։