ՌԱԴԻՈ

Ալավերդյան. «Բավականին վճռական ենք տրամադրված միջազգային մրցաշարին»

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն ապրիլի 3-ից 6-ը Հուրգադայում առաջին անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։
Sputnik
Ալավերդյան. «Բավականին վճռական ենք տրամադրված միջազգային մրցաշարին»

«Բավականին բարդ ճանապարհորդություն է մեզ սպասվում, չնայած խոչընդոտներին, մենք պատրաստ ենք գնալ ու մասնակցել մրցաշարին»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց լրագրողների թիմի ավագ, «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։

Նրա խոսքով` այս տարի ֆուտբոլի միջազգային մրցաշարին բացի Հայաստանից կմասնակցեն լրագրողական 5 թիմ, այդ թվում՝ Ուկրաինայից, Բելառուսից, Եգիպտոսից, Սուդանից ու Գերմանիայից։

«Բավականին վճռական ենք տրամադրված»,-վստահեցնում է հայկական թիմի ավագը։

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը գործում է 2012 թվականից, մասնակցել է միջազգային մի քանի մրցաշարերի։ Թիմի մարզիչն է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը։