ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. ԵՊՀ` աշխատանքից ազատված պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին դատի է տվել։
Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Գևորգյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից իր հանդեպ վստահությունը կորցնելու պատճառով։
Գևորգյանը պահանջում է ռեկտորի հրամանն անվավեր ճանաչել, ինչպես նաև վերականգնել իր աշխատանքը և հարկադիր պարապուրդի համար գումարը բռնագանձել։
Հիշեցնենք, որ Գևորգյանը ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի պաշտոնում էր 2008-ից։