Յուրօրինակ օրորոցային` ամերիկացի հայրիկի կատարմամբ. ցնցող տեսանյութ

Ամերիկացի երաժիշտ– կիթառահարը սոցցանցերում աստղ է դարձել` իր էջում հրապարակելով նորածին երեխայի մասնակցությամբ հուզիչ տեսանյութը։
Sputnik

Սոցցանցերում հայտնի երաժիշտ ու կիթառահար Կոդի Կոմերը (ամերիկյան Միսուրի նահանգից) ամբողջ աշխարհում հայտնի է դարձել YouTube–ի ալիքում հրապարակած տեսանյութի շնորհիվ։

Սոցցանցերի օգտատերերը կարծում են, որ Կոդին ամենահուզիչ օրորոցայիններից մեկն է հորինել։

Ամեն անգամ, երբ փոքրիկը քնում է, ամերիկացին վերցնում է կիթառը։ Տեսանյութում փոքրիկ աղջիկը պառկած է կիթառի վրա, մինչ հայրը նվագում է «Twinkle twinkle little star» երգը։