Ալիևի հետ հանդիպումից առաջ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` վարչապետ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կլինի Ավստրիայում։ Մարտի 29-ին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում նախանշված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: