Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Նիկոլ Փաշինյանը ևս մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։

«Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նիկոլ Փաշինյանը Վիեննայում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ: