Քննարկման փուլում են 3,1 միլիարդ դոլարի 89 ներդրումային ծրագրեր. Փաշինյան

765 միլիոն դոլարի ծրագրերն իրատեսական են։ Մնացած նախաձեռնությունները դեռ քննարկվում են ՀՀ կառավարությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանի կառավարությունը ներդրողների հետ 3,1 միլիարդ դոլարի ծրագրեր է քննարկում ներդրողների հետ։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչպե՞ս վարվել շաքարավազի մենաշնորհի հետ. Փաշինյանը հարցի լուծման իր տարբերակն ունի

Վարչապետի խոսքով` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ԵՄ–ի և դոնոր այլ կազմակերպությունների հետ բացառապես լավ հարաբերություններ են ձևավորվել։ Փաշինյանը կարծում է, որ դա հույս է ներշնչում, որ Հայաստանում կլինի լրիվ նոր ներդրումային մթնոլորտ։

«Սա նաև մեզ հույս է տալիս, որ կունենանք ներդրումային բոլորվին այլ միջավայր և այս պահի դրությամբ կառավարության հետ քննարկման փուլում են 89 ներդրումային ծրագրեր՝ 3,1 մլրդ դոլարի ընդհանուր արժողությամբ, դրանցից 45-ը՝ շուրջ 765 մլն դոլարը, իրատեսական են և կարող ենք արձանագրել, որ գտնվում են իրագործման այս կամ այն փուլում»,-ասաց նա:

2 մլրդ 337 միլիոն դոլարի ևս մի քանի ծրագիր դեռ քննարկման փուլում են։